Հուլիսի 21-ին՝ ժամը 20:00-ին, Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի «Քայլ դեպի տուն» ծրագրի շրջանակներում Holiday Inn Express Yerevan հյուրանոցում տեղի կունենա «Սփուռքի երիտասարդ առաջնորդների» և «Սփյուռքի ազգային պարի ուսուցիչների և երգչախմբերի ղեկավարների» վերապատրաստման դասընթացների բացման արարողությունը (հասցե` Բուզանդի 97/2):
Ողջույնի խոսքով հանդես կգան Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի ղեկավարի տեղակալ Երեմ Սիմոնյանը, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Նարինե Թուխիկյանը, ՀՀ ՊԿԱ ռեկտոր Արսեն Լոքյանը, Երևանի պետական համալսարանի պրոռեկտոր Էլինա Ասրիյանը:
Պաշտոնական մասին կհաջորդի «Նյուանս» ջազ-բենդի ելույթը:
Սփյուռքահայ երիտասարդ առաջնորդների դասընթացին կմասնակցի 24 երիտասարդ` Իրանից, Ֆրանսիայից, Վրաստանից, Ուկրաինայից, ՌԴ-ից, ազգային պարի ուսուցիչների և երգչախմբերի խմբավարների դասընթացին` 20 սփյուռքահայ` Իրաքից, Իրանից, Հունաստանից, Գերմանիայից, ՌԴ-ից, Վրաստանից: