2019 թ. հուլիսի 4-6-ը Հայաստանում տեղի կունենա հայ բժիշկների 5-րդ միջազգային համաժողովը: Բացումը տեղի կունենա հուլիսի 6-ին՝ ժամը 16:00-ին, Հայաստանի ամերիկյան համալսարանում: Համաժողովը կրում է «Հայաստանի առողջապահական համակարգի հզորացմանը` համագործակցելով Սփյուռքի հետ» խորագիրը: Միջոցառմանը ներկա են լինելու Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը, Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, Հայկական բժշկական միջազգային կոմիտեի նախագահ Վիգեն Սեփիլյանը և Շանթ Շեխերդիմյանը: