Հայաստան, Լիբանան, Թուրքիա, Մեծ Բրիտանիա, ԱՄՆ, Ավստրալիա
Մայիսի 9-ին տեղի կունենա Hyetert.org լրատվամիջոցի կազմակերպած «Համավարակը և սփյուռքի խոցելի համայնքները» խորագրով առցանց քննարկումը, որը կվարեն Աիդա Էլբարը Նյու Յորքի համալսարանից և Հրաչ Չիլինգարյանը Օքսֆորդի համալսարանից: Մեր գրասենյակի ղեկավար Սառա Անջարգոլյանը կմասնակցի քննարկմանը որպես պանելիստ:
Մասնակցություն կունենան նաև գիտական, առողջապահական, հոգևոր, մարդասիրական օգնության շրջանակների ներկայացուցիչներ Սիրիայից, Թուրքիայից, Լիբանանից և Արգենտինայից: Ուղիղ միացմանը կարող եք հետևել մեր ֆեյսբուքյան էջում, ինչպես նաև https://hyetert.org/ կայքում, լրատվամիջոցի ֆեյսբուքյան էջում և յութուբյան ալիքում: Մանրամասների համար այցելեք միջոցառման հղմամբ՝ https://www.facebook.com/events/2791710054260937/: