Մարտի 5-ին՝ ուրբաթ օրը, ժամը 17:00-ին հրավիրում ենք ձեզ ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակում մասնակցելու «Լիբանանահայեր. ինտեգրման հարցեր» թեմայով քննարկմանը: Մեր գրասենյակի հայրենադարձության գծով պատասխանատո Հովհաննես Ալեքսանյանը կներկայացնի Հայաստանում ինտեգրման խնդիրներն ու լուծումները, որից հետո անկեղծ մթնոլորտում դուք կարող եք հնչեցնել ձեր հարցերը, բարձրաձայնել խնդիրները և ստանալ պատասխաններ:
Հարցերի դեպքում ազատ եղեք կապ հաստատել մեզ հետ քննարկումների բաժնում գրելով ձեր հարցը, զանգահարելով 010 51 55 32 հեախոսահամարով, կամ նամակ ուղարկելով մեր ֆեյսբուքյան պաշտոնական էջին:
Խնդրում ենք Ձեզ հետ ունեցեք անձը հաստատող փաստաթուղթ։