Ցանկանու՞մ եք ստանալ Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն:
Ցանկանու՞մ եք հայրենադարձվել և Ձեր անձնական գույքն առանց վճարի տեղափոխել Հայաստան:
Հայրենադարձի իրազեկման շարքի շրջանակներում կտրվեն բոլոր պատասխանները:
Ապրիլի 18-ին՝ երևանյան ժամանակով 20:00-ին (8 PM EVN, 9 AM PST, 12 PM EST, 7 PM MSK, 5 PM CET) ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի Հայրենադարձության և ինտեգրման գծով համակարգող Հովհաննես Ալեքսանյանը ուղիղ եթերում Ձեզ կբացատրի բոլոր քայլերը:
Միացման լեզուն հայերենն է: Անգլերեն և ռուսերեն համաժամանակյա թարգմանությունն ունկնդրելու համար պարտադիր է միանալ https://us02web.zoom.us/j/88951511279 հղմամբ: