Կարո՞ղ է դադարեցվել ՀՀ քաղաքացիությունը, եթե անձը որոշել է մշտապես բնակվել այլ պետությունում
ՀՀ-ից դուրս բնակվելը (այդ թվում՝ մշտապես բնակվելը) ինքնին չի հանգեցնում ՀՀ քաղաքացիության դադարեցմանը: Ավելին, օրենքով երաշխավորվում է, որ ՀՀ-ից դուրս բնակվող կամ գտնվող քաղաքացիներն օգտվում են ՀՀ-ի պաշտպանությունից և հովանավորությունից: