Ի՞նչ պետք է անի ՀՀ քաղաքացին, եթե լրացել է նրա 18 տարին և նա չունի անձնագիր
Քաղաքացին պարտավոր է զինվորական հաշվառման համար ներկայանալ իր հաշվառման (հաշվառում չունեցողները` փաստացի բնակության) վայրի զինվորական կոմիսարիատ (դիվանագիտական մարմին, հյուպատոսական հիմնարկ): Զինվորական հաշվառման վերաբերյալտեղեկանքի հիման վրա քաղաքացին կարող է ստանալ անձնագիր: