Զարեհ Սինանյանը մասնակցել է Հունաստանի անկախության օրվա միջոցառմանը
30 Մարտի 2023
Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը մասնակցել է Հունաստանի ազգային տոնի՝ Անկախության օրվա կապակցությամբ կազմակերպված միջոցառմանը:
Շնորհավորելով Հայաստանում Հունաստանի արտակարգ և լիազոր դեսպան Էվանգելոս Տուրնակիսին՝ Գլխավոր հանձնակատարը կարևորել է հայ-հունական բազմադարյա եղբայրական հարաբերությունները: Զարեհ Սինանյանը հույս է հայտնել, որ Հայաստան-Հունաստան-Կիպրոս սփյուռքի հարցերով եռակողմ հուշագիրը կամրապնդի ոչ միայն երեք երկրների համագործակցությունը, այլ մեծ հնարավորություններ կընձեռի սփյուռք-սփյուռք կապերի զարգացման համատեքստում:
Միջոցառմանը ներկա էին նաև մի շարք պաշտոնատար անձինք, ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներ և այլք: