Դիտեք «Սփյուռքի երիտասարդ դեսպան» 2022-2023 թթ. ամփոփիչ ֆիլմը

25 Ապրիլի 2023

«Սփյուռքի երիտասարդ դեսպան» 2023-2024 թթ. ծրագրի հայտադիմումներն արդեն ընդունվում են:

Ծրագրին, մասնակցության մանրամասներին ծանոթանալուն զուգահեռ՝ առաջարկում ենք դիտել 2022-2023 թթ. «Սփյուռքի երիտասարդ դեսպան» ծրագրի հայաստանյան հատվածի մասին ֆիլմը, որտեղ 12 երկրից 20 երիտասարդ դեսպաններ պատմում են, թե ինչպես որոշեցին մասնակցել ծրագրին, ինչ նոր գիտելիքներ ու հմտություններ, նաև ընկերներ ձեռք բերեցին և թե ինչ գաղափարներով ու ծրագրերով են վերադառնում համայնքներ՝ ավելի արդյունավետ իրականացնելու իրենց աշխատանքները:

Ուզո՞ւմ եք դառնալ Սփյուռքի երիտասարդ դեսպանների ընտանիքի անդամ...Դիմելու ճիշտ ժամանակն է:

Մասնակցություն հայտերի ներկայացման վերջնաժամկետը հունիսի 1-ն է՝ http://diaspora.gov.am/.../19/Diaspora-Youth-Ambassador:

Սփյուռքի Գլխավոր Հանձնակատարի Գրասենյակ Diaspora High Commissioner's Office