«իԳործ» ծրագրի 3 սերունդների հանդիպումը
21 Ապրիլի 2023
ՀՀ կառավարման համակարգում սփյուռքահայ մասնագետների «իԳործ» ծրագրի 3 սերունդները հանդիպում ունեցան Թումանյանի անվան այգում։ 2022 թվականի մասնակիցները կիսվեցին աշխատանքային առաջին կիսամյակի արդյունքներով, իսկ շրջանավարտները պատմեցին ծրագրից հետո Հայաստանում իրենց զբաղվածության մասին:
Հիշեցնենք, որ «իԳործ»-ը Հայաստանի Հանրապետության պատմության մեջ առաջին ծրագիրն է, որի շրջանակներում սփյուռքի հայ մասնագետները հրավիրվում են աշխատելու ՀՀ կառավարությունում և պետական այլ գերատեսչություններում։ Ծրագրի շրջանակներում սփյուռքահայ 150 մասնագետ մեկ տարի ժամկետով աշխատելու հնարավորություն է ստացել Հայաստանի և Արցախի գերատեսչություններում։