Ավարտվել է հայրենադարձների համար հայերենի անվճար դասընթացի առաջին փուլը

22 Ապրիլի 2023

Շուրջ 80 հայրենադարձներ նախորդ երեք ամիսների ընթացքում հնարավորություն են ունեցել մասնակցելու մեր գրասենյակի Հայրենադարձության և ինտեգրման կենտրոնի կողմից կազմակերպվող հայերենի անվճար դասընթացներին: Դասերն անցկացվում են BigMind կրթական կենտրոնի հետ համագործակցությամբ: Դասընթացի առաջին փուլին մասնկացել են հայրենադարձներ 9 երկրից՝ Հորդանան, Լիբանան, Սիրիա, Ռուսաստան, Բելառուս, Ուկրաինա, Եգիպտոս, ԱՄՆ, Նիդերլանդներ:

Հանձնելով մասնակցության հավաստագրերը՝ Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը նշել է, որ ուրախալի է հայրենադարձների շրջանում տեսնել այսքան մեծ ոգևորություն մայրենի լեզվի հանդեպ: «Շնորհակալ եմ, որ եկել եք և փորձում եք ստեղագործել, արարել և ներդրում ունենալ հայրենիք շենացման գործում»,-ընդգծել է Զարեհ Սինանյանը:

Ծրագրրի շրջանակներում մասնակիցները բարելավել են ինչպես բանավոր, այնպես էլ գրավոր հմտությունները:

Հիշեցնենք, որ դասընթացների 2-րդ փուլը մեկնարկել է ապրիլի 17-ից 61 հայրենադարձների համար:

Սփյուռքի Գլխավոր Հանձնակատարի Գրասենյակ Diaspora High Commissioner's Office