«իԳործ»-ականները հարգանքի տուրք են մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

24 Ապրիլի 2023

ՀՀ կառավարման համակարգում սփյուռքահայ մասնագետների «իԳործ» ծրագրի 2022-2023թթ. շրջափուլի մասնակիցներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր և ծաղիկներ խոնարհել Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին: Այնուհետ նրանք շրջայց են կատարել Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում:

Ծրագրի մասնակիցներից շատերը Հայոց ցեղասպանությունը վերապրածների շառավիղներ են: Այսօր նրանց կյանքի ճանապարհը դարձյալ ուղղվել է դեպի հայրենիք՝ ապրելու և աշխատելու, նպաստելու պետության զարգացմանը:

Սփյուռքի Գլխավոր Հանձնակատարի Գրասենյակ Diaspora High Commissioner's Office