Գլխավոր հանձնակատարը մասնակցել է ՀՀ դրոշի բարձրացման արարողությանը
26 Ապրիլի 2023
Իսպանիա այցի շրջանակներում Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը մասնակցել է Սանտա Կոլոմա դե Գրամենտե քաղաքապետարանի տարածքում Հայաստանի Հանրապետության դրոշի բարձրացման արարողությանը՝ ի հիշատակ Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի և ի զորակցություն հայ ժողովրդի։ Միջոցառումը կազմակերպվել էր Կատալոնիայի «Արարատ» հայկական միության նախաձեռնությամբ և Սանտա Կոլոմա դե Գրամենետ քաղաքապետարանի աջակցությամբ։ Արարողությանը ներկա են գտնվել տեղի հայ համայնքի տասնյակ ներկայացուցիչներ։ Դիմելով Սանտա Կոլոմայի քաղաքային իշխանություններին՝ Գլխավոր հանձնակատարը շնորհակալություն է հայտնել Հայոց ցեղասպանության ճանաչման և տեղի հայ համայնքի հետ սերտ համագործակցության համար։ Գլխավոր հանձնակատարը կարևորել է նաև Սանտա Կոլոմայի հայ համայնքի ակտիվությունը և նախաձեռնողականությունը։ Հիշեցնենք, որ մինչ այժմ Իսպանիայի 40 քաղաքներ ճանաչել են Հայոց ցեղասպանությունը։