Կատալոնիայի խորհրդարանում նշվեց Հայոց ցեղասպանության հիշատակման օրը
26 Ապրիլի 2023
Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը Կատալոնիայի խորհրդարանում մասնակցել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվան և Ցեղասպանությանը նվիրված գրքույկի շնորհանդեսի արարողությանը։ Միջոցառմանը ելույթներ են ունեցել Իսպանիայում ՀՀ դեսպան Սոս Ավետիսյանը, Կատալոնիայի խորհրդարանի նախագահի պարտականությունները կատարող Ալբա Վերժեն, գրքույկի հեղինակ Մարթա Սիմոն։ Ելույթների ընթացքում կարևորվել է Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը և դատապարտումը, հետագա ցեղասպանությունների կանխարգելումը։ Ելույթներ են ունեցել նաև միջոցառմանը ներկա հայ համայնքի ներկայացուցիչները՝ շնորհակալություն հայտնելով Կատալոնիայի խորհրդարանին ամուր գործակցության համար։