Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի ղեկավարը հանդիպել է Ռումինիայի հայերի միության ներկայացուցիչների հետ

29 Ապրիլի 2023

Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի ղեկավար Մուշեղ Ղուկասյանը հանդիպել է Ռումինիայի հայերի միության ներկայացուցիչների հետ հետևյալ քաղաքներից՝ Բոտոշանի, Կոնստանցա, Թիմիսոարա, Բակաու, Տուլչա, Կլուժ, Գեռլա։

Մուշեղ Ղուկասյանը ներկայացրել է գրասենյակի գործունեությունը, հայրենադարձության, քարտեզագրման և Սփյուռքի ներուժի ներգրավման ծրագրերը, հատկապես ընդգծել առաջիկա ամռանը կայանալիք համահայկական երիտասարդական համաժողովը։

Հանդիպման ընթացքում քննարկվել են Սփյուռքի հետ փոխգործակցությանը վերաբերող հարցեր։ Հանդիպման ավարտին կողմերը համագործակցության պատրաստակամություն են հայտնել։

Սփյուռքի Գլխավոր Հանձնակատարի Գրասենյակ Diaspora High Commissioner's Office