Գլխավոր հանձնակատարն ամփոփել է աշխատանքային այցը Իսպանիա
02 Մայիսի 2023
Իսպանիա աշխատանքային այցի վերջին օրվա ընթացքում Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը հանդիպել է Մադրիդի հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Հանդիպմանը ներկա է գտնվել նաև Իսպանիայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սոս Ավետիսյանը:
Հանդիպման ընթացքում Գլխավոր հանձնակատարը ծավալուն անդրադարձ է կատարել գրասենյակի աշխատանքներին և ծրագրերին: Ներկաների կողմից հարցեր են հնչել հայրենիքի անվտանգային համակարգի, հայրենադարձության, զինվորական ծառայության, արևմտահայերենի պահպանման վերաբերյալ: