Գլխավոր հանձնակատարն աշխատանքային այցով Գերմանիայում է
08 Մայիսի 2023
Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանն աշխատանքային այցով գտնվում է Գերմանիայում: Մյունխենում նա շրջայց է կատարել «Անուշ» պարի և մշակույթի կենտրոնում, հանդիպել կենտրոնի ղեկավար Անուշ Չախալյանի և անդամների հետ, ծանոթացել գործունեությանն ու խնդիրներին։
Այնուհետ Գլխավոր հանձնակատարը մասնկացել է կենտրոնի կողմից կազմակերպված պարի միջազգային օրվան նվիրված մշակութային միջոցառմանը և բարձր գնահատել նրանց հայապահպան գործունեությունը։
Միջոցառմանը հաջորդել է սաների պարգևատրման արարողությունը:
Աշխատանքային այցի առաջին օրվա ընթացքում Զարեհ Սինանյանն այցելել է նաև Բավարիայի հայ հայրենակցական միություն և հանդիպել միության ատենապետ Անի Թելեանի, երկրորդ ատենապետ Արիստակես Զաքարյանի և մի շարք այլ ներկայացուցիչների հետ։
Գլխավոր հանձնակատարը շրջայց է կատարել միության շենքում, ծանոթացել միության և նրա ներքո գործող մեկօրյա դպրոցի գործունեությանը։
Զարեհ Սինանյանը ծավալուն զրույց է ունեցել հանդիպման մասնակիցների հետ, ներկայացրել գրասենյակի աշխատանքները: Քննարկման թեմաները հիմնականում առնչվել են Հայաստան֊սփյուռք գործակցությանը, ռազմավարությանը և առկա խնդիրներին:
«Շնորհակալություն տարիներ շարունակ ներդրած ջանքերի և աշխատանքի համար»,-հանդիպման ավարտին ընդգծել է Գլխավոր հանձնակատարը: