Հրավեր

12 Մայիսի 2023

Սփյուռքի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանի և Հայ-լեհական հասարակական կոմիտեի նախագահ, Լեհաստանում Հայաստանի պատվավոր հյուպատոս Հրաչյա Բոյաջյանի անունից սիրով հրավիրում ենք մասնակցելու Սբ. Հովհաննես Պողոս Բ-ին պապին և լեհ-հայկական դարավոր բարեկամությանը նվիրված խաչքարի բացման և օծման հանդիսավոր արարողությանը, որը տեղի կունենա ս.թ. մայիսի 16-ին՝ ժամը 11:30-ին, Երևանի Փավստոս Բյուզանդի փողոցի Խաչքարների պուրակում:

Միջոցառման պատվավոր հյուրն է լինելու Լեհաստանի սփյուռքի և արտերկրի լեհերի հարցերով կառավարության լիազոր ներկայացուցիչ, պետքարտուղար Յան Ջիեջիչակը։

Սփյուռքի Գլխավոր Հանձնակատարի Գրասենյակ Diaspora High Commissioner's Office