«իԳործ» ծրագրի մասնակիցներն այցելեցին Սարդարապատ

27 Մայիսի 2023

Հայաստանի Առաջին Հանրապետության հռչակման օրվա նախօրեին ՀՀ կառավարման համակարգում սփյուռքահայ մասնագետների «իԳործ» ծրագրի մասնակիցներն այցելել են Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիր և ծաղիկներ խոնարհել։

Սփյուռքահայ մասնագետները շրջայց են կատարել նաև Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության թանգարանում, այնուհետ այցելել Էջմիածնի Սուրբ Հռիփսիմե եկեղեցի։

Սփյուռքի Գլխավոր Հանձնակատարի Գրասենյակ Diaspora High Commissioner's Office