Հանդիպում հայրենադարձների հետ
29 Մայիսի 2023
Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակը շարունակում է խորհրդակցությունների շարքը ռուսաստանահայ հայրենադարձների հետ։
Մեր գրասենյակի հայրենադարձության գծով պատասխանատու Հովհաննես Ալեքսանյանը պատասխանել է ներկաների հարցերին և ներկայացրել գրասենյակի ընթացիկ ծրագրերը։
Հայրենադարձները հարցեր են ուղղել աշխատանքի տեղավորման, բիզնես հիմնելու և հայրենադարձների հետ հետադարձ կապի ակտիվացման մասին:
Պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ գրասենյակի կողմից տրամադրված խորհրդատվությամբ և իրենց անձնական փորձով հանդիպման ներկաները կկիսվեն մյուս հայրենադարձների հետ և կշարունակեն համագործակցությունը գրասենյակի հետ։
Մեր թիմը շարունակում է խորհրդատվություններ անցկացնել հայրենադարձության թեմայով կապի հետևյալ միջոցներով՝
+37477998123