Ավարտվել է «Քայլ դեպի տուն» ծրագրի առաջին փուլը

18 Հունիսի 2023

Ահա այսպես է անցել սփյուռքահայ պատանիների «Քայլ դեպի տուն» ուսումնաճանաչողական ծրագրի առաջին փուլի մասնակիցների առաջին օրը հայրենիքում։ Այսօր արդեն նրանք ավարտում են երկշաբաթյա ծրագիրը, որի ընթացքում հասցրել են ճանաչել հայրենիքը և պատմությունը, կատարելագործել հայոց լեզվի իմացությունը և ձեռք բերել նոր ընկերներ։ Մենք լիահույս ենք, որ նրանք դեռ բազմաթիվ առիթներ կունենան Հայաստան վերադառնալու:

Իսկ մենք արդեն սպասում ենք հաջորդ փուլի մասնակիցներին։ Առջևում սփյուռքահայ պատանիների ևս 5 հոսք կա։

Սփյուռքի Գլխավոր Հանձնակատարի Գրասենյակ Diaspora High Commissioner's Office