Մեկնարկել է «Քայլ դեպի տուն» ծրագրի 2-րդ փուլը
21 Հունիսի 2023
Մեկնարկել է սփյուռքահայ պատանիների «Քայլ դեպի տուն» ուսումնաճանաչողական ծրագրի երկրորդ փուլը, որին մասնակցում են 13-18 տարեկան 119 տղաներ և աղջիկներեկել են Շվեդիայից, Ուկրաինայից, ԱՄՆ-ից, Ռուսաստանից և Վրաստանից։
Ծրագիրը ներառում է 13-օրյա ճամբարային ծրագիր, հայոց լեզվի (արևելահայերեն, արևմտահայերեն), հայրենագիտության, ազգային երգ ու պարի դասընթացներ, ճանաչողական այցելություններ Հայաստանի պատմամշակութային վայրեր, թանգարաններ, կրթական հաստատություններ, մարզական և մշակութային միջոցառումներ: Սփյուռքահայ պատանիներն այս տարի ծրագրի ճամբարային մասն անցկացնում են Բյուրականում:
Ծրագրի 13-օրյա ժամանակահատվածի բոլոր ծախսերը հոգում է ՀՀ կառավարությունը: