Անվճար դասընթացներ հայրենադարձների համար
23 Հունիսի 2023
Մեր գրասենյակի Հայրենադարձության և ինտեգրման կենտրոնը մեկնարկել է տարբեր ուղղություններով անվճար դասընթացների շարք հայրենադարձների համար:
Առաջին դասընթացի թեման վերաբերել է իրավական ոլորտին, որի ընթացքում խոսվել է Հայաստանում փաստաբանական գործունեության իրականացման առանձնահատկությունների, ՀՀ-ում դատական կարգով իրավունքների պաշտպանության արդյունավետության, իրավաբանի դերի, հայաստանյան և միջազգային փորձի մասին:
Սեմինարին մասնակցել են հայրենադարձներ Սիրիայից, Ռուսաստանից, ԱՄՆ-ից, Արգենտինայից, Գերմանիայից։
Սեմինարը վարել է իրավաբան, «Ֆրանկոֆոն փաստաբանների միավորում» իրավաբանների ՀԿ-ի նախագահը Մարտուն Փանոսյանը։