Զարեհ Սինանյանը հանդիպել է Լեհաստանի ներքին գործերի եւ ադմինիստրացիայի փոխնախարարի
26 Հունիսի 2023
Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանի հանդիպել է Լեհաստանի ներքին գործերի և ադմինիստրացիայի նախարարի տեղակալ Բարտոշ Գրոդեցկի հետ։
Ողջունելով Գլխավոր հանձնակատարի այցը Լեհաստան` փոխնախարարը նշել է, որ խորը հարգանք է տածում հայերի նկատմամբ և ուրախ է, որ հայ֊լեհական հարաբերությունները դինամիկ կերպով զարգանում են: Նա ընդգծել է, որ նախարարությունը պատրաստ է բոլոր հնարավոր ուղիներով նպաստել դրանց ամրապնդմանը:
Զարեհ Սինանյանը շնորհակալություն է հայտնել նախարարությանը` հայ փոքրամասնության նկատմամբ ցուցաբերվող ուշադրության և օժանդակության համար:
Բարձր է գնահատվել նաև լեհահայ դասական և նոր համայնքների դերը Լեհաստանում և հայ-լեհական հարաբերությունների զարգացման գործում։