Հանդիպում լեհահայ համայնքի հետ
27 Հունիսի 2023
Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը Լեհաստանում ՀՀ դեսպանությունում հանդիպել է Լեհաստանի հայկական կազմակերպությունների ներկայացուցիչների և համայնքում ակտիվ գործունեություն ծավալող անհատների հետ։
Հանդիպման սկզբում ՀՀ դեսպան Սամվել Մկրտչյանը ողջունել է ներկաներին և կարևորել Գլխավոր հանձնակատարի այցը։
Զարեհ Սինանյանը ներկայացրել է գրասենյակի գործունեությունը, հիմնական ուղղություններն ու ծրագրերը, որից հետո տեղի է ունեցել հարցուպատասխան։
Հարցերը հիմնականում վերաբերել են գրասենյակի հետ համագործակցության զարգացմանը, կրթությանը, հայապահպանությանը, հայ մշակույթի տարածմանը, այդ թվում նաև՝ հայկական մշակութային խմբեր Լեհաստան գործուղմանը։