Շարունակվում է «Քայլ դեպի տուն» ծրագրի 2-րդ փուլը

27 Հունիսի 2023

«Քայլ դեպի տուն» ուսումնաճանաչողական ծրագրի 2-րդ փուլի մասնակիցները շարունակում են բացահայտել Հայսատանը՝ այցելելով պատմամշակութային հուշարձաններ, թանգարաններ, կրթական հաստատություններ: Նրանք արդեն եղել են Հայաստանի ազգային պատկերասրահում, Հայ բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) գրասենյակում, Ծիծեռնակաբերդում և այլուր:

Այս շաբաթ մասնակիցները շարունակելու են իրենց այցերը, մարզական և մշակութային միջոցառումները: Յուրաքանչյուր օրվա ընթացքում նրանք ունենում են նաև հայոց լեզվի, հայրենագիտության, ազգային երգի և պարի  դասեր:

Հիշեցնենք, որ այս փուլին մասնակցում են սփյուռքահայ 13-18 տարեկան 119 տղաներ և աղջիներ:

Սփյուռքի Գլխավոր Հանձնակատարի Գրասենյակ Diaspora High Commissioner's Office