Զարեհ Սինանյանն ընդունել է Էքս-Մարսել-Պրովանս Մետրոպոլի փոխնախագահ Դիդիե Փարաքյանին

30 Հունիսի 2023

Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանն ընդունել է Էքս-Մարսել-Պրովանս Մետրոպոլի փոխնախագահ Դիդիե Փարաքյանին և շնորհակալություն հայտնել գրասենյակի հետ մշտական համագործակցության և Ֆրանսիայում ծավալած ակտիվ գործունության համար:

Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-ֆրանսիական եղբայրական հարաբերություններին, ֆրանսահայ համայնքին, առաջիկա ծրագրերին առնչվող հարցեր:

Երկուստեք կարևորվել է նաև Մարսել-Երևան-Մարսել չվերթների գործարկումը:

Սփյուռքի Գլխավոր Հանձնակատարի Գրասենյակ Diaspora High Commissioner's Office