Զարեհ Սինանյանը հանդիպեց ՀՅԴ Հայ Դատի մոսկովյան հանձնախմբի ներկայացուցիչների հետ
21 Հուլիսի 2019
Շարունակվում է Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի աշխատանքային հագեցած օրակարգով այցը ՌԴ մայրաքաղաքում:
Հուլիսի 21-ին Գլխավոր հանձնակատարը հանդիպեց ՀՅԴ Հայ Դատի մոսկովյան հանձնախմբի ներկայացուցիչների հետ: «Համախմբման շունչ զգացվեց: Ձեզ հաջողվեց առանձին ձևաչափերով համախմբել տարբեր շրջանակների»,-ողջունելով Զարեհ Սինանյանին և անդրադառնալով գլխավոր հանձնակատարի ՌԴ այցին` ասաց ՀՅԴ Հայ Դատի մոսկովյան գրասենյակի պատասխանատու Ներսես Ներսեսյանը:
Իր հերթին ողջունելով ներկաներին` Գլխավոր հանձնակատարը կարևորեց սփյուռքում գործող կառույցների կոորդինացված աշխատանքը և ներկայացրեց Հայաստան-Սփյուռք համագործակցության իր տեսլականը: «Որտեղ էլ գտնվել եմ, միշտ եղել եմ հայրենիքի զինվորը»,- եզրափակեց իր խոսքը Զարեհ Սինանյանը: