Մեկնարկել է  «Քայլ դեպի տուն» ծրագրի երրորդ փուլը

07 Հուլիսի 2023

«Քայլ դեպի տուն» երկշաբաթյա ուսումնաճանաչողական ծրագրի 3-րդ փուլին մասնակցում են 113 պատանիներ 9 երկրներից՝ Իռլանդիայից, Իսպանիայից, Իտալիայից, ԱՄԷ-ից, Կանադայից, Ֆրանսիայից, Բելառուսից, Վրաստանից և Ռուսաստանից: Ծրագիրը ներառում է հայոց լեզվի, հայրենագիտության, ազգային երգի և պարի դասընթացներ, ճանաչողական այցեր  Հայաստանի պատմամշակութային  հուշարձաններ,  թանգարաններ, կրթական հաստատություններ:

Մասնակիցներն արդեն հասցրել են այցելել Մատենադարան, Ծիծեռնակաբերդ, Օշական, ՀԲԸՄ հայաստանյան գրասենյակ, Բյուրականի աստղադիտարան, Հայաստանի ամերիկյան համալսարան, Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն, ՓիքսԱրթ, Հայաստանի ազգային պատկերասրահ, մասնակցել են նաև ՀՀ սահմանադրության օրվա քայլերթին:

Սփյուռքի Գլխավոր Հանձնակատարի Գրասենյակ Diaspora High Commissioner's Office