«Սփյուռքի երիտասարդ դեսպան» ծրագրի մասնակիցներն արդեն ընտրված են

13 Հուլիսի 2023

2023-2024 թվականների «Սփյուռքի երիտասարդ դեսպան» ծրագրի մասնակիցներն արդեն ընտրված են: Նրանք քսանն են և ներկայացնում են Ռուսաստանի, Բելառուսի, Բրազիլիայի, Կանադայի, ԱՄՆ-ի, Գերմանիայի, Իսպանիայի, Ֆրանսիայի և Բելգիայի հայկական համայնքները:

Հուլիսի 11-ին տեղի ունեցավ ծրագրի ղեկավար Գրետա Մնացականյանի հետ մասնակիցների առաջին առցանց կողմնորոշման հանդիպումը, որի շրջանակներում երիտասարդները հնարավորություն ունեցան ծանոթանալու, տեղեկանալու ծրագրի նախագծային բովանդակությանը և կազմակերպական մի շարք հարցերի:

Մասնակիցների համար ծրագրի մեկնարկը կտրվի սեպտեմբերի 24-ից: Մինչ այդ՝ օգոստոսին, կամփոփվեն 2022-2023 թթ. «Սփյուռքի երիտասարդ դեսպան» ծրագրի աշխատանքները:

Շնորհավորում ենք այս տարի երրորդ անգամ իրականացվող «Սփյուռքի երիտասարդ դեսպան» ծրագրի մասնակիցներին և մաղթում հաջողություն իրենց բոլոր նախաձեռնություններում:

Սփյուռքի Գլխավոր Հանձնակատարի Գրասենյակ Diaspora High Commissioner's Office