Սիրիայում ՀՀ դեսպանն այցելել է Հայրենադարձության և ինտեգրման կենտրոն
09 Օգոստոսի 2023
Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը նորաբաց Հայրենադարձության և ինտեգրման կենտրոնում հանդիպում է ունեցել ՀՀ-ում Սիրիայի Արաբական Հանրապետության դեսպան Նորա Արիսյանի հետ:
Քննարկվել են հայրենադարձ սիրիահայերին տրամադրվող աջակցության ծրագրերի շարունակման հարցերը, հետագա համագործակցության հնարավորությունները կրթության, մշակույթի, գիտության ու հասարակական ոլորտներում:
Այնուհետև շրջայց է կատարվել նորաբաց կենտրոնում, որի ընթացքում ներկայացվել են առկա պայմաններն ու իրականացվող ծրագրերը: