Զարեհ Սինանյանը մասնակցել է բասկետբոլի թիմերի խաղին

18 Օգոստոսի 2023

Համահայկական 8-րդ խաղերի շրջանակներում Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը մասնակցել է Գլենդելի և Բևեռլի Հիլզի բասկետբոլի տղամարդկանց թիմերի պայքարին։ Նա զրույցներ է ունեցել թիմերի մարզիչների և մարզիկների հետ, խոսել համահայկական խաղերի ընթացքի և Հայաստանում անցկացրած օրերի մասին։

Խաղն ավարտվել է գլենդելյան թիմի հաղթանակով։

Հիշեցնենք, որ այս տարի Համահայական խաղերն ընթացել են օգոստոսի 5-19-ը, որին մասնակցել են 7000 մարզիկներ 41 երկրներից։ Մարզիկները պայքարել են 19 մարզաձևերում և խաղարկել մեդալների 107 հավաքածու։

Սփյուռքի Գլխավոր Հանձնակատարի Գրասենյակ Diaspora High Commissioner's Office