Շարունակվում է Գլխավոր հանձնակատարի այցը Կիպրոս
25 Օգոստոսի 2023
Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը շարունակում է աշխատանքային այցը Կիպրոս՝ մասնակցելով Կիպրական սփյուռքի համաշխարհային համաժողովին։
Համաժողովի շրջանակներում Զարեհ Սինանյանը մասնակցել է ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, սենատոր Ռոբերտ Մենենդեսի ելույթին, որից հետո շնորհակալություն է հայտնել նրան Հայաստանին և հայերին ցուցաբերվող աջակցության համար։
Գլխավոր հանձնակատարը մասնակցություն է ունեցել նաև Կիպրոսի Հանրապետության նախագահ Նիկոս Խիստոդուլիդեսի կողմից կազմակերպված ընդունելությանը և պարգևատրման արարողությանը։