Հանդիպում Լեզվի կոմիտեի ներկայացուցիչների հետ
29 Օգոստոսի 2023
Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի Հայրենադարձության և ինտեգրման կենտրոնում հանդիպում է անցկացվել ՀՀ լեզվի կոմիտեի նախագահի պարտականությունները կատարող Գևորգ Հակոբյանի հետ: Հանդիպմանը մասնակցություն է ունեցել նաև «Big Mind» կրթական կենտրոնը, որը իրականացնում է Հայրենադարձության և ինտեգրման կենտրոնի կողմից ֆինասավորվող և համակարգվող հայոց լեզվի դասընթացները հայրենադարձների համար:
Հանդիպման ընթացքում ներկայացվել է հայոց լեզվի դասընթացների անցկացման կարգը, կիրառվող մեթոդիկան, արդյունավետությունը, քննարկվել է համագործակցության շրջանակը: Հյուրերը հնարավորություն են ունեցել ծանոթանալ դասընթացի մասնակիցների հետ և ներկա գտնվել դասապրոցեսին:
Հիշեցնենք, որ 2022 թվականից մեկնարկած հայոց լեզվի անվճար դասընթացներին արդեն մասնակցել է շուրջ 430 հայրենադարձ: