Մեկնարկել է «իԳործ 2023»-ը

05 Սեպտեմբերի 2023

ՀՀ կառավարման համակարգում սփյուռքահայ մասնագետների «իԳործ» 2023 ծրագրի շրջանակներում սեպտեմբերի մեկից պետական համակարգն ընդունել է արդեն 45 մասնագետի:

Նրանք ժամանել են 14 երկրից և արդեն իսկ աշխատում են ՀՀ տարբեր գերատեսչություններում: Նոր «իԳործ»-ականները որակավորված մասնագետներ են միջազգային հարաբերությունների և իրավունքի, բարձր տեխնոլոգիաների, տնտեսագիտության, ֆինանսների, բիզնես կառավարման, հանրային առողջապահության, կրթության, հանրային կապերի ու հաղորդակցության, արվեստի և այլ ոլորտներում։

Նրանք մեկ տարի կաշխատեն այնպիսի գերատեսչություններում, ինչպիսիք են ՀՀ պաշտպանության, արտաքին գործերի, արդարադատության, էկոնոմիկայի, առողջապահության, կրթության, գիտության, մշակույթի և սպորտի, շրջակա միջավայրի, աշխատանքի և սոցիալական հարցերի, բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և այլ նախարարությունները, Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը, Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը, Զբոսաշրջության կոմիտեն և այլն:

Եվս 5 մասնագետ Հայաստան կժամանի մինչև հոկտեմբերի 1-ը: 

 

Սփյուռքի Գլխավոր Հանձնակատարի Գրասենյակ Diaspora High Commissioner's Office