Համակարգված աջակցություն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց համար
26 Սեպտեմբերի 2023
ԼՂ-ից բռնի տեղահանված քաղաքացիներին աջակցելու համար ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից գործարկել է «Սոցիալական աջակցության ծառայությունների քարտեզ» առցանց հարթակը՝ https://map.socservice.am/login:
Հարթակի նպատակն է ԼՂ-ից բռնի տեղահանված քաղաքացիներին աջակցելու պատրաստակամ միջազգային կառույցների, հասարակական կազմակերպությունների, հայկական սփյուռքի կառույցների և սոցիալական նախաձեռնությունների առկա ռեսուրսները գույքագրելը ու դրանց հետագա կիրառումը պլանավորելը:
Եթե ներկայացնում եք նման կառույց կամ ցանկանում անհատապես աջակցել, ապա գրանցվեք հարթակում՝ դիտելով տեսաուղեցույցը։