«Սփյուռքի երիտասարդ դեսպան» ծրագրի մասնակիցներն այցելել են Լոռու մարզ

04 Հոկրեմբերի 2023

Երկշաբաթյա ճանաչողական ծրագրի շրջանակում «Սփյուռքի երիտասարդ դեսպան» ծրագրի 2023-24թթ․ մասնակիցներն այցելել են Լոռու մարզ։

Լոռու մարզ այցելությունը մեկնարկել է «COAF SMART Center»-ից, որտեղ երիտասարդները հանդիպել են կենտրոնի ղեկավար Նաիրի Ադամյանի հետ, ծանոթացել կենտրոնի գործունեությանն ու քննարկել համագործակցության հնարավորությունները:

Ծրագրի մասնակիցների և հայաստանյան երիտասարդության միջև փոխգործակցության և փոխճանաչելիության հնարավորություններ ստեղծելու նպատակով՝ Վանաձորի «ՀԿ Կենտրոն» քաղ․հասարակության զարգացման ՀԿ-ի հետ համագործակցությամբ՝ կազմակերպվել է թիմի ձևավորմանը, թիմային աշխատանքին (teambuiliding) նվիրված հանդիպում և քվեսթ։

Լոռու մարզում մասնակիցներն այցելել են նաև Հաղպատի և Սանահինի վանական համալիրներ, մասնակցել արցախահայությանը նվիրված համազգային աղոթքին։ Երիտասարդներն այցելել են նաև Մենձ Էր քարայր ամրոց։

Սփյուռքի Գլխավոր Հանձնակատարի Գրասենյակ Diaspora High Commissioner's Office