Հանդիպում-քննարկում՝ տարբեր տարիների «իԳործ»-ականների մասնակցությամբ
05 Հոկրեմբերի 2023
Սփյուռքի հարցերի հանձնակատրի գրասենյակի նախաձեռնությամբ տեղի է ունեցել հանդիպում-քննարկում ՀՀ կառավարման համակարգում սփյուռքահայ մասնագետների «իԳործ» ծրագրի տարբեր տարիների մասնակիցների հետ։
Հանդիպման շրջանակում «իԳործ»-ականները ներկայացրել են Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված հայ բնակչության առաջնային կարիքների բավարարման և աջակցման ուղղությամբ իրենց կողմից իրականացվող կամավորական և բարեգործական ծրագրերն ու նախաձեռնությունները։
Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը, ողջունելով սփյուռքահայ մասնագետների կողմից իրականցվող քայլերը, շեշտել է մասնակիցների ջանքերը համախմբելու, համակարգային և թիրախային աշխատանքներ կատարելու կարևորությունը։ Գլխավոր հանձնակատարը խոսել է նաև ստեղծված հումանիտար իրավիճակի կարգավորմանն ուղղված երկարաժամկետ և ընդգրկուն ծրագրեր իրականացնելու առաջնահերթության մասին։
Քննարկվել են հետագա համագործակցության հնարավորությունները։