Քննարկվել են հայրենադարձության ոլորտում բազմակողմ համագործակցության հնարավորությունները
23 Հոկրեմբերի 2023
Հայրենադարձության և ինտեգրման կենտրոնում հանդիպում է տեղի ունեցել Նորամուծության և ձեռներեցության ազգային կենտրոնի գործադիր տնօրեն Հայկ Մարգարյանի ու ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) «Տնտեսական հիմքեր` հանուն դիմակայուն Հայաստանի» ծրագրի ինովացիաների գծով խորհրդատու Լիլիթ Գևորգյանի հետ։
Հանդիպման ընթացքում ներկայացվել են կենտրոնի գործունեության հիմնական ուղղություններն ու ապագա անելիքները, ինչպես նաև քննարկվել են հայրենադարձության ոլորտում բազմակողմ համագործակցության հնարավորությունները։
Նշենք նաև, որ ՆՁԱԿ-ի հետ ստորագրված համագործակցության հուշագրի շրջանակում բիզնես խորհրդատվություն է տրամադրվում հայրենադարձ ներդրողներին: Հանդիպման և համագործակցության շրջանակներում այս անգամ խորհրդատվություն է ստացել ՌԴ-ում փայտմշակման ու փայտանյութի արտահանման գործում երկարամյա գործունեություն ծավալող հայրենադարձ ներդրողներից մեկը: