Իրազեկման և ինտեգրման սեմինար-դասընթացներ հայրենադարձների համար
24 Հոկրեմբերի 2023
Հայրենադարձության և ինտեգրման կենտրոնը հայտարարում է ինտեգրման անվճար սեմինարների նոր շարք, որին կարող են մասնակցել 18 տարին լրացած հայրենադարձներն ու նրանց ընտանիքի անդամները։
Սեմինարները կանցկացվեն հետևյալ թեմաներով՝
- Հայաստանում բիզնեսի վարման առանձնահատկությունները
- ՀՀ օրենսդրական դաշտը
- ՀՀ հարկային և մաքսային համակարգերը
- Հաշվապահական հաշվառման վարման ընթացակարգը
Սեմինարների մեկնարկը նախատեսված է սույն թվականի նոյեմբերի 2-ից։
Սեմինարների ընդհանուր տևողությունը՝ 4 շաբաթ
Հաճախականությունը՝ յուրաքանչյուր հինգշաբթի՝ ժամը 11․00-ին (90 րոպե)
Աշխատանքային լեզուն՝ հայերեն/ անհրաժեշտության դեպքում՝ նաև ռուսերեն և անգլերեն/
Վայրը՝ ք․ Երևան, Հանրապետության 37
Սեմինարիներին մասնակցության հայտն անհրաժեշտ է լրացնել մինչև հոկտեմբերի 31-ը ներառյալ հետևյալ հղմամբ՝ https://docs.google.com/forms/d/e/1FAIpQLSdwBg6MJr2zYt7yQcBJ9Cjnaa8jRDocECp3k8cde6l86IIBCg/viewform։