Հայրենադարձության և ինտեգրման կենտրոնի աջակցությամբ Հայաստան է ժամանել սիրիահայ ընտանիք

02 Նոյեմբերի 2023

Հայրենադարձության և ինտեգրման կենտրոնի աջակցությամբ նոյեմբերի 2-ին Բեյրութ-Երևան չվերթով Հայաստան է ժամանել 5 անձից բաղկացած սիրիահայ ընտանիք։

Ընտանիքի երեք սերունդներն առաջին անգամ են հայրենիքում։ Առաջիկայում նրանք կստանան Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն։

Հայաստանում հայրենադարձ ընտանիքի ինտեգրման նպատակով կենտրոնը կտրամադրի համալիր ծառայություններ։

Սփյուռքի Գլխավոր Հանձնակատարի Գրասենյակ Diaspora High Commissioner's Office