Զարեհ Սինանյանը Բրյուսելում ելույթ է ունեցել Հայաստան-ԵՄ տնտեսական ինտեգրում թեմայով

13 Նոյեմբերի 2023

Բրյուսել այցի ընթացքում Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը «Հայաստանի ռազմավարական ապագան. ՀՀ-Եվրոպա» խորագրով համաժողովի շրջանակներում որպես բանախոս հանդես է եկել «Հայաստան-ԵՄ տնտեսական ինտեգրում. առկա հնարավորություններ և հեռանկարներ, արտաքին տնտեսական հարաբերությունների դիվերսիֆիկացում» քննարկմանը:

Զարեհ Սինանյանը հատկապես շեշտել է Եվրոպայի հայության դերը Հայաստան-Եվրոպա հարաբերությունների համատեքստում և ընդգծել, որ եվրոպական տարբեր երկրներում գործող հայ համայնքները կարող են նշանակալի դեր ունենալ այդ հարաբերությունների լայն թափով զարգացման գործում:

Բանախոսների շարքում են եղել փորձագետներ և քաղաքագետներ Սլովեկիայից, Բելգիայից և Հայաստանից:

Սփյուռքի Գլխավոր Հանձնակատարի Գրասենյակ Diaspora High Commissioner's Office