Հանդիպում Բելգիայի հայ համայնքի հետ

13 Նոյեմբերի 2023

Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը Բրյուսելի Հայ տանը հանդիպում է ունեցել Բելգիայի հայերի կոմիտեի և բելգիահայ համայնքի ներկայացուցիչների հետ։ Զարեհ Սինանյանը ներկայացրել է գրասենյակի գործունեությունը, իրականացվող և նախատեսվող ծրագրերն ու նախաձեռնությունները։

Հանդիպումը շարունակվել է հարցուպատասխանի ձևաչափով, ինչպես նաև քննարկվել են համայնքի հետ համագործակցության ակտիվացման և տարբեր ծրագրերին համայնքի ներկայացուցիչներին ներգրավելու հնարավորությունները։

Գլխավոր հանձնակատարն այցելել է նաև Հայ տան շաբաթօրյա դպրոց, հանդիպել դպրոցի ուսուցիչների և աշակերտների հետ, շրջայց կատարել, ծանոթացել ուսումնական ծրագրին և խնդիրներին:

Սփյուռքի Գլխավոր Հանձնակատարի Գրասենյակ Diaspora High Commissioner's Office