Զարեհ Սինանյանը մեկնարկել է այցը Նիդերլանդներ

13 Նոյեմբերի 2023

Նոյեմբերի 12֊ին Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը մեկնարկել է աշխատանքային այցը Նիդերլանդներ: Առաջին օրվա ընթացքում Զարեհ Սինանյանն այցելել է Մաստրիխտի Սուրբ Կարապետ Հայ Առաքելական եկեղեցի, շրջայց կատարել, այնուհետ հանդիպել «Անի» համայնքի ներքո գործող կիրակնօրյա դպրոցի ուսուցչական կազմի, աշակերտների և ծնողների հետ։ 

Հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ընթացքում ներկաներին մանրամասն ներկայացվել է գրասենյակի գործունեությունն ու ծրագրերը, քննարկվել են համայնքային գործընթացները և համագործակցության ընդլայնման հնարավորությունները: 

Օրն ամփոփվել է Նիդերլանդների հայ իրավաբանների միության հիմնադիր֊ղեկավար Վազգեն Սարգիսի, Նիդերլանդներում Հայաստանի պատվավոր հյուպատոս (նստավայրը` Էյնդհովեն, Նիդերլանդներ) Վիլլի Фան դե Կերխովի և գործարար Արմեն Սարգիսի հետ հանդիպմամբ, որի ընթացքում քննարկվել են Հայ֊նիդերլանդական կապերի զարգացմանը, Հայաստանում ներդրումային քաղաքականությանը և տնտեսական համագործակցությանը վերաբերող հարցեր:

Սփյուռքի Գլխավոր Հանձնակատարի Գրասենյակ Diaspora High Commissioner's Office