Գլխավոր հանձնակատարը հանդիպումներ է ունեցել Հաագայում
14 Նոյեմբերի 2023
Նիդերլանդներ այցի շրջանակներում Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը մեկնել է Հաագա:
«Աբովյան» մշակութային միության սրահում հանդիպում է տեղի ունեցել Նիդերլանդների հայկական կազմակերպությունների և համայնքի ներկայացուցիչների հետ: Հանդիպմանը ներկա է եղել Նիդերլանդների Թագավորությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Վիկտոր Բիյագովը։
Հանդիպման ընթացքում Գլխավոր հանձնակատարը ներկայացրել է գրասենյակի գործունեությունը, իրականացված, ընթացիկ և ապագա ծրագրերն ու նախաձեռնությունները, որից հետո անցկացվել է հարցուպատասխան և քննարկում սփյուռքի ներուժի արդյունավետ ներգրավման, հայապահպանության, Հայաստանի անվտանգային մարտահրավերների, հայրենադարձության և այլ հարցերի առնչությամբ: