Զարեհ Սինանյանը հանդիպել է Կև Օրկիյանին

20 Նոյեմբերի 2023

Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը հանդիպել է բրիտանահայ երաժիշտ, հումորիստ և դերասան Կև Օրկիյանի հետ։

Շնորհակալություն հայտնելով հայանպաստ գործունեության համար՝ Զարեհ Սինանյանը կարևորել է Կև Օրկիյանի ակտիվ ներգրավվածությունը Լաչինի միջանցքի շրջափակման և Լեռնային Ղարաբաղի հայության բռնի տեղահանման գործընթացների լուսաբանման և միջազգային լսարանում հանրահռչակման գործում:

Կև Օրկիյանը ներկայացրել է Հայաստանին վերաբերող իր առաջիկա նախաձեռնությունները: Քննարկվել են գրասենյակի հետ համագործակցության հնարավորությունները:

Սփյուռքի Գլխավոր Հանձնակատարի Գրասենյակ Diaspora High Commissioner's Office