Հանդիպում Բրիտանահայկական իրավաբանների միության ներկայացուցիչների հետ

08 Դեկտեմբերի 2023

Զարեհ Սինանյանը Լոնդոնի «Հայ տուն» կենտրոնում հանդիպել է  Բրիտանահայկական իրավաբանների ընկերակցության ներկայացուցիչների հետ: 

Հանդիպմանը ներկա են գտնվել ընկերակցության համանախագահ, դատական և միջազգային արբիտրաժի փաստաբան Անդրե Եղիզարեանը, ինչպես նաև ընկերակցության անդամները:

Գլխավոր հանձնակատարն անդրադարձ է կատարել գրասենյակի գործունեությանը, կարևորել հոկտեմբերին անցկացված Հայ իրավաբանների համագումարը, որին ընկերակցությունը ևս ներկայացված է եղել:

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի օրենսդրական դաշտի բարեփոխումներին, սփյուռքի պարտատոմսերի թողարկմանը, հայրենադարձությանը, սփյուռքի ներուժի քարտեզագրմանն առնչվող հարցեր:

 

Սփյուռքի Գլխավոր Հանձնակատարի Գրասենյակ Diaspora High Commissioner's Office