Զարեհ Սինանյանը Ուկրաինա այցի շրջանակներում այցելել է Դնեպր

15 Դեկտեմբերի 2023

Շարունակվում է Սփյուռքի հարցերով գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանի այցը Ուկրաինա: Նա այցելել է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի, այնուհետ հանդիպել «Դնեպրի հայերի շտաբ» կազմակերպության ներկայացուցիչների հետ։ Գլխավոր հանձնակատարը ներկայացրել է գրասենյակի գործունեությունը, հիմնական ուղղություններն ու ծրագրերը, ապա պատասխանել ներկաների հարցերին:

Օրվա ավարտին Դնեպրի ուսանողական պալատում Զարեհ Սինանյանը հանդիպել է  «ԱՐՄԹԱՅՄ» գործարարների ակումբի և Դնեպրի հայերի կանանց հանձնախմբի անդամների հետ։ Նրանք ներկայացրել են կազմակերպությունների գործունեությունը, որից հետո Գլխավոր հանձնակատարը պատասխանել է գրասենյակի ծրագրերին Ուկրաինայի հայերի մասնակցությանն առնչվող հարցերին:

Սփյուռքի Գլխավոր Հանձնակատարի Գրասենյակ Diaspora High Commissioner's Office