Գլխավոր հանձնակատարն այցելել է Խարկով

18 Դեկտեմբերի 2023

Շարունակվում է Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանի ացը Ուկրաինա: Խարկովում նա այցելել է Սուրբ Հարություն եկեղեցի և հայ համայնքի մշակութային կենտրոն։

Այնուհետ Զարեհ Սինանյանը հայ համայնքի ներկայացուցիչներին է ներկայացրել գրասենյակի գործունեությունը, հիմնական ուղղություններն ու ծրագրերը, որից հետո տեղի է ունեցել հարցուպատասխան։

Այցի ընթացքում Գլխավոր հանձնակատարն այցելել է նաև «Արաքս» մշակութային կենտրոն, հանդիպել հայ ուսանողների հետ և ուսուցչական կազմի հետ, ծանոթացել ուսումնական ծրագրերին, պատասխանել ներկաների հարցերին։

Գլխավոր հանձնակատարը ծաղիկներ է խոնարհել նաև Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշատախտակին։

Սփյուռքի Գլխավոր Հանձնակատարի Գրասենյակ Diaspora High Commissioner's Office