Հանդիպում ՎԶԵԲ-ի պատվիրակության ներկայացուցիչների հետ

01 Փետրվարի 2024

Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը ընդունել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) պատվիրակությանը՝ Արևելյան Եվրոպայի և Կովկասի տարածաշրջանային առաջատար տնտեսագետ Դիմիտար Բոգովի գլխավորությամբ։ Հանդիպումը կազմակերպվել էր այս օրերին Երևանում գտնվող պատվիրակության նախաձեռնությամբ:

Զարեհ Սինանյանը ներկայացրել է գրասենյակի ընթացիկ ծրագրերն ու խոսել հետագա անելիքների մասին։  

Առանձին անդրադարձ է կատարվել Հայաստանի տնտեսության տարբեր ճյուղերում և ներդրումային ոլորտում սփյուռքի ներգրավման հնարավորություններին։ 

Գլխավոր հանձնակատարը զրուցակիցներին ներկայացրել է նաև գրասենյակի Հայրենադարձության և ինտեգրման կենտրոնի գործունեությունն ու հայրենադարձության խթանմանն ուղղված ծրագրերը։

Հանդիպմանը քննարկվել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր։  

Սփյուռքի Գլխավոր Հանձնակատարի Գրասենյակ Diaspora High Commissioner's Office